Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Էքստրասիստոլա. armeniamedicalcenter.am

Էքստրասիստոլա. armeniamedicalcenter.am

Էքստրասիստոլան սրտային ռիթմի խանգարման ամենատարածված տեսակներից է, որը բնորոշվում է ամբողջ սրտի կամ նրա առանձին հատվածների լրացուցիչ կծկումներով:

Առաջացման պատճառները

Էպիզոդիկ (հատուկենտ) էքստրասիստոլաները կարող են ի հայտ գալ նույնիսկ պրակտիկորեն առողջ մարդկանց մոտ: Ֆունկցիոնալ էքստրասիստոլաներին է պատկանում է ռիթմի հոգեծին խանգարումները, որոնք կապված են ալկոհոլի ընդունման, սննդային և քիմիական գործոնների, նարկոտիկների օգտագործման, ծխելու հետ և այլն: Ֆունկցիոնալ էքսրասիստոլա կարող է գրանցվել նևրոզով, վեգետատիվ դիստոնիայով, ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզով պացիենտների մոտ:

Առողջների մոտ էքստրասիստոլան հաճախ լինում է սպորտսմենների մոտ, կանանց մոտ՝ դաշտանի օրերին, ուժեղ հոգեհուզական սթրեսների ժամանակ, թունդ սուրճ և թեյ օգտագործելուց հետո:

Օրգանական ծագման էքստրասիստոլաները կարող են զարգանալ պերիկարդիտների, միոկարդիտների, սրտի իշեմիկ հիվանդության, միոկարդի ինֆարկտի, կարդիոսկլերոզի, կարդիոմիոպաթիայի, թոքային սրտի, արյան շրջանառության քրոնիկ անբավարարության, սրտի արատների, միոկարդի ախտահարման կամ ամիլոիդոզի, սարկոիդոզի, կարդիոլոգիկ վիրահատությունների, հեմոխրոմատոզի ֆոնի վրա:
Տոքսիկ էքստրասիստոլաները կարող են զարգանալ թիրեոտոքսիկոզի, բարձր ջերմության ժամանակ, ինչպես նաև, հանդես գալ որպես որոշ դեղերի ընդունման կողմնային  ազդեցություն (պրոզերին, կոֆեին, դիուրետիկներ, սպազմոլիտիկներ, տրիցիկլիկ անտիդեպրեսանտներ, գլյուկոկորտիկոիդներ, նապերստիանկայի պրեպարատներ, գլյուկոկորտիկոիդներ, էֆեդրին):

Էքստրասիստոլայի առաջացման պատճառ կարող է լինել նաև միոկարդիոցիտներում մագնեզումի, նատրիումի, կալցիումի և կալիումի իոնների հարաբերության խանգարումը, որը բացասաբար է ազդում սրտի հաղորդչական համակարգի վրա:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ